Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարույր Հայրիկյանն իր ասելիքը թող Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասեր». ազատամարտիկ. (Տեսանյութ)

Օգոստոս 20,2014 22:49

«Մովսես Գորգիսյանն իսկապես հերոս է, ոչ թե Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի պես, որ սպանվելով հերոս են դառնում»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ պնդելով, թե Վազգեն Սարգսյանը պետք է զրո լիներ իր՝ «ազգը 100 %-ենք շահել, պետք է իշխանությունը չտայինք» արտահայտության համար:

Այս առնչությամբ ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, «Եթե այդպես էր՝ ինքը Ռոբերտ Քոչարյանի օրոք  իր ասելիքը թող  ասեր, որ էն ժամանակ էդ մարդկանց ու մյուսներին չբերեին ու չկոչումադրեին»:

Մեր հարցին, այսինքն կիսո՞ւմ եք Պարույր Հայրիկյանի տեսակետը, թե Վազգեն Սարգսյանը հերոս չէ, ասաց. «Պարույրն այս պարագայում երեւի ու բազմակետեր, որովհետեւ ամեն ինչ ասված է»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031