Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային տոն սահմանամերձ Աչաջրում

Օգոստոս 20,2014 23:13

Օգոստոսի 20-ին Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի մարզադաշտում կայացավ Վաչիկ Ղալթախչյանի 90-ամյակին նվիրված մարզական միջոցառում: Մոտ 8 ամիս առաջ կյանքից հեռացած Վաչիկ Ղալթախչյանը անցյալ դարի 50-ական թվականներին հայրենի Աչաջրում կառուցել է ֆուտբոլային մարզադաշտ, ուր տասնամյակներ շարունակ մարզական մկրտություն են ստացել Աչաջրի պատանիները, այնտեղ հանդես են եկել նաեւ ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի», Թբիլիսիի «Դինամոյի», Երեւանի «Արարատի» վետերան ֆուտբոլիստները:

Վ. Ղալթախչյանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ մրցեցին Աչաջրի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի վետերան ֆուտբոլիստների թիմերը: Այդ խաղին մասնակցեցին նաեւ Վաչիկ Ղալթախչյանի որդիներ՝ Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը, վերջինիս եղբայր Անատոլի Ղալթախչյանը,Կամո Ղալթախչյանի որդին՝ Հովհաննեսը: Նոյեմբերյանցի ֆուտբոլիստները տարիքով ավելի երիտասարդ էին եւ շարժունակ, ուստի հաղթեցին 5:2 հաշվով;

Հանդիպման ավարտին Ղալթախչյան տոհմի կողմից Աչաջրի գեղատեսիլ անկյուններից մեկում ֆուտբոլիստների համար հյուրասիրություն եղավ: Այդ միջոցառմանը շուք տվեց Հայաստանի հավաքականի նախկին թեկնածու,Նոյեմբերյանի «Ազնավուր» թիմի նախկին խաղացող Շիրակ Սառիկյանի մասնակցությունը: Շ.Սառիկյանը թեեւ 15 տարի բնակվում եւ ֆուտբոլային գործունեություն է ծավալում Ավստրիայում , սակայն մշտապես հանդերձանքով եւ մարզական գույքով օգնում է իր նախկին ակումբակից ֆուտբոլիստներին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031