Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի պատճառով հայրենիքի դավաճան» ադրբեջանցին ապաստանել է դեսպանատանը. Haqqin.az

Օգոստոս 21,2014 16:43

Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության անդամ Ռասուլ Մուրսալովը, որի դեմ քրեական գործ է հարուցվել հայերի հետ հանդիպելու համար, ապաստանել է Վրաստանում գտնվող դեսպանատներից մեկում, այդ մասին հայտնել է Մուրսալովը: Փոխանցում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Ենի Մուսավաթ»-ին:

Նրա նկատմամբ գործ է հարուցվել «հայրենիքի դավաճանության» և «խարդախության» հոդվածներով:

«Դավաճանության» գործի համար հիմք է հանդիսացել օգոստոսի 1-4-ը Վրաստանում տեղի ունեցած միջազգային ծրագրի շրջանակներում հայերի հետ հանդիպելը, իսկ «խարդախության» համար՝ ադրբեջանական բանկերից մեկից 2008թ.-ին վարկ վերցնելը:

«Իմ դեմ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով գործ են հարուցել՝ հիմք ընդունելով Վրաստանում օգոստոսի 1-4-ը տեղի ունեցած միջոցառման շրջանակում հայերի հետ ունեցած հանդիպումներս: Այնտեղ մենք հայերի հետ քննարկում էինք Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցերը», – ասել է նա՝ ավելացնելով, որ եթե նա վերադառնա Ադրբեջան, ապա նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես չեմ կարող բացահայտել գտնվելու վայրս: Ես ապաստանել եմ արտերկրյա դեսպանատներից մեկում: Հնարավոր է՝ Եվրոպա մեկնեմ», – ասել է Մուրսալովը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031