Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության ծառայության աշխատակիցը դատի է տվել ԲՀԿ-ին, Ծառուկյանին էլ դատարան է կանչել

Օգոստոս 21,2014 20:37

«Արմենիա» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տեսուչ Նարեկ Ալոյանը դատի է տվել ԲՀԿ-ին՝ իր հարցումը անպատասխան թողնելու համար:

Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս տարվա մարտին ինքը հարցման միջոցով  փորձել է պարզել, թե ով է կուսակցության տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձը. «Կուսակցությունը պարտավոր է նշանակել նման պաշտոնատար անձ՝ համաձայն տեղեկատվության ազատության մասին օրենքի, եւ իմ հարցմանն էլ նրանք օրենքով պարտավոր էին պատասխանել: Մյուս հարցումն էլ եղել է, թե 2012-2013 -2014 թթ տեղեկատվության ամփոփման տվյալներում արդյո՞ք իրենց մոտ ամփոփված է եղել  2012-ին իմ կողմից ուղարկված հարցումը, որը էլի ժամանակին անպատասխան էին թողել»:

20140821_162559[1]

Մեր հարցին, թե ինչու է այդ տեղեկությունները իրեն հետաքրքրել ու ինչու է հենց ԲՀԿ-ին ուղարկել, նա պատմեց, որ առիթը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Ամանորի ուղերձը. «Գագիկ Ծառուկյանն այդ ուղերձով  հարգանքի խոսքեր է ասել զինծառայողներին ուղղված: Իսկ ես զինվորների հետ կապված ծրագիր էի մշակել՝ զինվորինֆո նախագիծ, առաջարկել էի հանդիպել ու քննարկել: Բայց նրանք չեն արձագանքել քննարկման իմ գրավոր առաջարկին, թողել են անպատասխան»:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով նախնական նիստ է տեղի ունեցել: ԲՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը միջնորդել է դատական նիստը քննել արագացված կարգով, որ կուսակցության գործունեության վրա այդ գործը բացասական «բիծ» չթողնի: Դատարանը մերժեց նրա միջնորդությունը: Մերժվեց նաեւ Ալոյանի՝ Գագիկ Ծառուկյանին որպես վկա դատարան կանչելու միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի երկուսին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031