Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանցի անչափահաս աղջկա արկածները Նոյեմբերյանում

Օգոստոս 21,2014 20:46

Նոյեմբերյանցի վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ օգոստոսի լույս  21-ի  գիշերը Նոյեմբերյան քաղաքի փողոցներից մեկում  տեսել է անչափահաս անծանոթ մի աղջկա, որին նա  տարել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք,որ Լոռու մարզի Թումանյան քաղաքից սերված աղջիկը իր մոտ փաստաթղթեր չի ունեցել: Նա  ցանկանում էր գնալ Բերդ,որտեղ ապրում է ամուսնալուծությունից հետո այնտեղ ամուսնացած մայրը: Ոստիկանները մտավոր հետամնացի տպավորություն թողնող աղջկա բնակվելու 3 հասցե են իմացել՝  Թումանյան քաղաքը, Շնող գյուղը եւ Բերդ քաղաքը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները աղջկան  ավտոմեքենայով ուղարկել Շնող՝ աղջկա մորաքրոջ տուն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031