Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյան. «Իրենց նույնիսկ ընդդիմություն անվանելու խիզախություն չունեցող դատարկախոսների ակումբ». ««Ժողովուրդ»

Օգոստոս 22,2014 11:18

Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, որը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերոջ հորը թունավորելու փորձի մեղադրանքով, հարցազրույց է տվել «Ժողովուրդ» օրաթերթին Վանաձոր ՔԿՀ-ից։

– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում առկա իրավիճակը։

– Առկա իրավիճակի օբյեկտիվ գնահատականը ներկայացնելու համար կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադիր դիտարկել եւ վերլուծել դրա զարգացման պատմական արմատները։ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ եւ սկզբունքային փոփոխության ենթարկվեց 1998թ, երբ, ինչպես հայտնի է, երկրում տեղի ունեցավ հակասահմանադրական հեղաշրջում։ Սահմանադրական կարեւոր դրույթի ոտնահարման արդյունքում իշխանական գլխավոր լծակները հայտնվեցին, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանի ձեռքերում։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ կլանի պարագլուխներն առաջնորդվում են իրենց դաստիարակած Ադրբեջանի կոմկուսի եւ կոմերիտմիության ավանդական սկզբունքներով։

Ստանձնելով իշխանությունը երկրորդ նախագահը արտասանեց բազմաթիվ գեղեցիկ խոսքերի մի ամբողջ փունջ, որոնցից որեւէ մեկը չկատարեց եւ մտադիր էլ չէր կատարել։ Դրանով իսկ նա կանխամտածված խաբելով կատարեց առանձնապես ծանր հանցագործություն, քանզի ցանկացած ոլորտում, իսկ քաղաքական իշխանության ասպարեզում առավելեւս, չկա եւ չի կարող լինել առավել խոշոր հանցանք, քան կեղծը որպես ճշմարտություն ներկայացնելը։

Թե՛ իր վարչապետության ընթացքում, թե՛ հետագայում նախագահի պաշտոնին, իրեն Հայաստանի միակ տղամարդը հռչակած այդ անձնավորությունը ոչ միայն չփորձեց բացահայտել ֆինանսատնտեսական քրեական աղմկոտ բազում հանցագործությունները, այլեւ դրանց ավելացրեց սեփականները։ Ինչը հանդիսանում է եւս մի ծանրակշիռ ապացույց Հայաստանն ավերելու նրա շահագրգռվածությանը։ Կոպիտ խախտելով նախագահական երդումը ինքնահռչակ խանը գործնականում կատարելապես ավերեց Հայաստանի ներքաղաքական դաշտը։ Նա կաթվածահար արեց քաղաքական կուսակցություններին, ԱԺ ընդդիմադիր խմբերին, առանձին պատգամավորների գործունեությունը։ Այսպիսով այդ տիպիկ արեւելյան բռնապետի ջանքերով Հայաստանում, ըստ էության, ավարտվեց դասական դեգեներատիվ ընտրախավի գործընթացը, երբ ղեկավար դերերը, կենսաապահովման կարեւորագույն ֆունկցիաները իրականացվում են կամ հանցագործ, կամ անբարո, կամ անիրազեկ ու անպարկեշտ անձանց կողմից։ Իսկ ընդդիմությունը վերակերպարանավորվում է դառնալով անբովանդակ, իրենց նույնիսկ ընդդիմություն անվանելու խիզախություն չունեցող դատարկախոսների ակումբ։ Ակնհայտ է, որ նույն ապակառուցողական ազգադավ քաղաքականությունը, այն էլ ավելի ընդգծված դրսեւորումներով շարունակվում է մինչ օրս։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031