Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է որոշ տարածքների ջրամատակարարումը

Օգոստոս 22,2014 13:14

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ օգոստոսի 22-ին, առավոտյան Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

– Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների,
– Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների ու Արցախի պողոտայի,
– Նուբարաշեն վարչական շրջանի,
– Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների,
– Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ջրատարի գործունեության շուտափույթ վերականգնման նպատակով: Վթարային աշխատանքների իրականացման համար գործող կարգով նախատեսված ժամկետը գերազանցելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031