Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Գրիգոր. «Գյումրիում, Վանաձորում վխտում են էժանագին թմրամիջոցները»

Օգոստոս 22,2014 20:50

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկ տրվեց  «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության մշակած «12 քայլ» ծրագրին: Տեղեկացնենք, որ կազմակերպությունը գործում է 60 տարի` կամավորական սկզբունքով, գոյատևում է սեփական միջոցներով ֆինանսավորմամբ  և հուշանվերների վաճառքից ստացվող հասույթով: «Ծրագրի հիմքը յուրաքանչյուր մարդու ճիշտ ապրելակերպի 12 քայլերն են», – ասաց նախկին թմրամոլ, հասարակության հետ կապերի բաժնի ռուսաստանյան ներկայացուցիչը: Վերջինս առավել կարևորեց հոգևոր գործոնը իրենց առօրյայում:

Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրության են արժանանում կախվածություն ունեցողների հարազատները, որոնք, հոգևոր հովիվ Տեր Գրիգորի բնորոշմամբ, «ավելի հիվանդ են և բուժման կարիք ունեն»: Նրանց հնարավորություն է տրվում ընտրելու խորհրդատու, ով կօգնի իրենց դուրս գալ ճգնաժամից:

DSC01106

Խոսելով Հայաստանում նման կառույցների գործունեության հեռանկարների մասին` Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ 3 տարի առաջ հիմնադրված «Ցերեկային կենտրոն» են դիմում  հարյուրավոր թմրամոլներ և ՁԻԱՀ-ով հիվանդներ: Նրա համոզմամբ` կախվածություն ունեցող անձը, դարձի գալով, ձեռք է բերում կայուն հոգևոր արժեքներ, որոնք հետագայում չեն փոխվում: «Մեր համայնք են դիմել տարբեր մարզերից մարդիկ` Կոտայքից, Գեղարքունիքից. Արարատից: Գյումրիում ու Վանաձորում այժմ վխտում են էժանագին թմրանյութերը»: Այն հարցին, թե ինչու՞ շրջաններում չեն հիմնադրվում նման կառույցներ, Տեր Հայրը հավելեց.  «Այդ մասին թող մտածեն հոգևոր առաջնորդները»:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031