Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառման հանդիսավոր բացման արարողությունը

Օգոստոս 22,2014 21:03

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ազդարարվեց ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառման սկզբում ներկաները դիտեցին «Իրանի Փերիա գավառի հայկական գյուղեր» խորագրով ֆիլմը, որը նվիրված էր վաստակաշատ ուսուցիչ, բանասեր Լևոն Մինասյանի հիշատակին:

Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ասաց. «Սիրելի՛ փերիացիներ, իրոք, այս միջոցառման կազմակերպումը պետք է պատմական երևույթ համարել, քանի որ այդպիսով ապացուցում ենք հայ-իրանական բարեկամության հավերժությունը, հզորությունը և զարգացման հետագա հեռանկարները: Հայ-իրանական հարաբերությունները պատմական մեծ ճանապարհ են անցել, հուսով եմ՝ այն դեռ դարեր կշարունակվի. իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը` այնտեղ հայերիս բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելու համար, որով մենք կարողացել ենք պահպանել մեր լեզուն, մշակույթը, ազգային դիմագիծը և պատմությունը: Այնտեղ այնպիսի պատմական հուշարձաններ ստեղծեցինք, որոնցով այսօր հպարտանալ կարելի է, այս հավաքը սեր է առ Փերիա, առ մեր նախնիները, վստահ եմ՝ այս ընթացքում հագեցած օրեր եք անցկացնելու, որոնք երբեք չեք մոռանա, երախտագիտությունս եմ հայտնում նաև Մատենադարանի տնօրինությանը՝ իր հոյակերտ հաստատության դռները մեր առջև բացելու և ցուցաբերած աջակցության համար»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ողջույնի խոսքը և ԻԻՀ խորհրդարանում հայազգի ներկա և նախկին պատգամավորների ողջույնի խոսքերը կարդաց Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախագահ Գասպար Ամիրխանյանը: Իսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսիի ողջույնի խոսքը փոխանցեց ԻԻՀ դեսպանորդ պարոն Զամանին: Վերջում բոլոր ներկաները այցելեցին Մատենադարանի ձեռագրատուն՝ տեսնելու Փերիա գավառի ձեռագրերը:

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031