Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Սերժ Սարգսյանն կայացրել է պարտադրված որոշում»

Օգոստոս 23,2014 13:38

Սուրեն Սուրենյանցը համարում է՝ Սերժ Սարգսյանի պարտադրված որոշման ամբողջ պատասխանատվությունը քաղաքական էլիտայի վրա է

«Օգոստոսի 23-ը մեր հայկական պետականության ամենահիշարժան օրերից մեկն է, որովհետեւ այս օրը սկիզբ դրվեց հայկական պետականությունը»,- այսօր՝ օգոստոսի 23-ին, «Երկու երես» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով օրվա խորհրդին, հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նա համարում է, որ Անկախության հռչակագրից 24 տարի հետո Հայաստանի Հանրապետությունն ավելի զուրկ է անկախությունից, քան 24 տարի առաջ, որի օրինակն է համարում անցած տարվա սեպտեմբերի երեքին նախագահ Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությունը. «Անցած տարի սեպտեմբերի երեքին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը Հայաստանին դրեց պարտադրված կացության առաջ: Իհարկե՛, ես արեւմտյան կողմնորոշում ունեցող այն գործիչների նման  այդ թեմայով շատ վերամբարձ հայտարարություններ չեմ անելու, որովհետեւ ինձ համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կայացրել է պարտադրված որոշում՝ պայմանավորված տարածաշրջանի միլիտարիզացիայով»:

Նա համարում է, որ Սերժ Սարգսյանի պարտադրված որոշման ամբողջ պատասխանատվությունը քաղաքական էլիտայի վրա է, քանի որ՝ քանի դեռ լուծված չեն հարեւան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանի ղեկավարությունը պարտավորված է ենթարկվել Մոսկվայից եկող հրահանգներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031