Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Նյու Յորքում՝ ՌԴ հյուպատոսարանի առջեւ՝ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Օգոստոս 23,2014 13:56

ՖԲ-ում գործող «Ազատություն Լեւոն Հայրապետյանին», Free Levon Hayrapetyan  էջերում տեղեկատվություն է տարածվել, համաձայն որի Նյու Յորքում գտնվող Ռուսաստանի հյուպատորանի առջեւ բողոքի ցույց են նախաձեռնել Լ. Հայրապետյանի ազատության համար պայքարող մարդիկ: «No justice in Russia- Չկա արդարադատություն Ռուսաստանում», «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» եւ այլ կոչերով ու պաստառներով մարդիկ պահանջում էին ազատ արձակել հայազգի մեծահարուստ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին:

 

Մանրամասները՝  տեսանյութում:

Հիշեցնենք, որ ծնունդով արցախցի բարերարը ձերբակալվել է Մոսկվայում՝ հուլիսի 24-ին՝ «փողերի լվացման» կասկածանքով: Նրա առողջական վիճակը բավարար չէ, փաստաբանները պահանջում են անհապաղ ազատություն տալ նրան, այլապես չի բացառվում, որ առողջական վիճակը կտրուկ վատանա: Ինքը՝ Լ. Հայրապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031