Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ

Օգոստոս 23,2014 15:44

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը:

ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում է, եւ Հայաստանը իր հնարավորությունների շրջանակում  պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրեց տիրող իրադրությունը եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին աջակցության համար: Նա նշեց, որ խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

ՀՀԱԺփոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց միջազգային տարբեր կառույցներում եզդի ժողովրդի ողբերգական իրադարձությունների մասին բարձրաձայնումը՝ պատրաստակամություն հայտնելով խնդիրը բարձրացնել նաեւ խորհրդարանական հարթակներում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում եւս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031