Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքերը` անվճար

Օգոստոս 23,2014 18:44

Գորիսի տարածաշրջանի Տաթև գյուղի միջնակարգ դպրոցի բոլոր` 85 աշակերտները, 2014-2015 ուս.տարվա  դասագրքերը կստանան անվճար: Դա հնարավոր է դարձել  արգենտինահայ մի խումբ երիտասարդների հովանավորության շնորհիվ:

Ի դեպ,  դպրոցի աշակերտները  անցած տարի ևս նրանց շնորհիվ դասագրքերը  անվճար են ստացել:

Նոր ուսումնական տարում  տաթևցի  աշակերտներին հաճելի նորություն է սպասվում:  Ամերիկյան «Ռոտարի քլաբ» կազմակերպությունն  ամբողջությամբ նորոգել և կահավորել է  դպրոցի  գրադարանը: Նրանց շնորհիվ  գրադարանն այժմ ունի նաև համակարգիչներ: Բացի դրանից, «Ռոտարի քլաբը»   գրադարանին նվիրել է  500  հազար  դրամի սահմաններում գեղարվ եստական գրականություն:

Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031