Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ավետարանական եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Իրաքի եզդիներին

Օգոստոս 24,2014 18:13

Մոտ 600 հոգի օգոստոսի 23-ին Փարիզում հավաքվել էին իրենց աջակցությունը ցույց տալու և հումանիտար օգնություն տրամադրելու եզդիրներին, որոնք դարձել են Իրաքում «Իսլամական պետության» ահաբեկիչների զոհը, հայտնում է անկախ լրագրող Ժան Էքյանը:

Ակցիային ներկա էին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և Ֆրանսիայի հայկական ինստիտուտի ներկայացուցիչներ:

rene levonyan Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ, վերապատվելի Ռընե Լևոնյանն ելույթի իր խոսքում ասել է. «Մենք մեր վճռական խոսքն ենք ուզում ասել մեր եզդի եղբայրներին, քուրդ եղբայրներին, ալևի եղբայրներին և քրիստոնյա մեր եղբայրներին (անկախ նրանից՝ ասորի քաղդեացի՞ են, հա՞յ, թե՞ քրիստոնեական այլ հավատքի հետևորդ են), մենք դատապարտում ենք մարդկության նկատմամբ այս հանցագործությունը, մենք դատապարտում ենք այս ցեղասպանությունը»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031