Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը բացում է քարտերը. «Սերժ Սարգսյանը խաբել է ԵԺԿ նախագահին»

Օգոստոս 25,2014 15:39

«Հայաստանն այսօր դեռեւս շարունակում է մնալ ձգտող, բայց Մաքսային միությանը չհասնող»,-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմանը, թե « գլխապատառ ՄՄ գնալը», մեզնով է պայմանավորված, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, ՄՄ անդամ դառնալու նախաձեռնությունը ձախողում էր, իսկ եթե ՄՄ անդամ երկրները, որոնք չէին ցանկանում Հայաստանի անդամակցությունը, մտքափոխվեն ու Հայաստանի անդամակցությանը դրական վերաբերեն, ավելի մեծ ձախողում կլինի:
Պարոն Հայրիկյանը կրկնեց իր ավելի վաղ հայտնած միտքը, որ «ՄՄ ն առաջիկա ամիսներին կամ տարիներին գլխացավ է դառնալու նախ եւ առաջ Պուտինի համար», հետո մեկնաբանեց, որ Սերժ Սարգսյանը` ՄՄ մտնելը մեզանով է պայմանավորված ասելով` նկատի ուներ իր քմահաճույքով. «Ակնհայտ է` իր քմահաճույքն է Մաքսային միությանն անդամակցելը եւ քանի որ այդ հարցում որեւէ առարկության չհանդիպեց Հայաստանի քաղաքական համակիրների միջավայրում, դրանով էլ ակնհայտ դարձավ, որ ինքն ու իր թիմակիցները ժողովրդավարությունից շատ հեռու են»:

Պարոն Հայրիկյանը պնդում է, որ ՄՄ-ին անդամակցելու որոշումը չի համապատասխանում Սերժ Սարգսյանի ոչ նախընտրական խոստումներին, ոչ էլ նախատրամադրվածությանն ու նախընտրական պարտավորություններին. «Չեմ խոսում ընտրությունների որակի մասին, որովհետեւ Եվրոպայի բարձր մակարդակի դիվանագետները իմ խնդրանքով է , որ այդ ընտրությունները չեղյալ չհամարեցին: Մանավանդ Ֆրանսիայի պատգամավորներն ինձ հարցնում էին` դուք ուզո՞ւմ եք ընտրությունը համարենք անվավեր, երբ թեկնածուներից մեկի վրա կրակում են եւ շարքից հանում են: Խնդրեցի ամեն ինչ շահարկեք, բայց մահափորձի մասին եթե խոսեք ու գնահատական տաք, ուրեմն ջուր եք լցնում ահաբեկչության կողմնակիցների ջրաղացին»:
ԱԻՄ առաջնորդը նաեւ պատմեց, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ԵԺԿ այն ժամանակվա նախագահ Վիլֆրիդ Մարթենսին խոստացել է, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա. « Ես իմ քարտերը հիմա բացում եմ, Սերժ Սարգսյանը խոստացավ, բայց երբ ընտրությունները հարթ անցան, ուղուց շեղվեց: Փաստորեն, խոստացել է այլ բան, այդ խոստման հիման վրա ստացել նախագահի պաշտոնը եւ անում է այլ բան: Սա բացահայտ խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031