Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունիում կատարված սպանության փաստով հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 26,2014 11:45

Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը` «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Էդիկ Ա.-ն ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` 1974 թ. ծնված Մելանյա Արամյանի որովայնին և պատճառել մահ, որից հետո ածելիով դաստակները կտրելով` փորձել է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտված ծալովի դանակ և ածելի:
Էդիկ Ա.-ն գտնվում է անգիտակից վիճակում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031