Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակի լիդերները թեւ-թեւի տված կկանգնե՞ն հրապարակում (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 14:24

«Քառյակի առաջնորդները ցանկացած պահի կարող են հանդիպել, եթե դրա անհրաժեշտությունը կա: Իսկ ես կարծում եմ, որ առաջիկայում դրա անհրաժեշտությունը կլինի եւ առաջիկայում նման հանդիպում տեղի կունենա»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց խորհրդարանական ընդդիմադիր քառյակը ներկայացնող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Թե հատկապես ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ կերպ կլինի քառյակի լիդերների հանդիպումը, ընդդիմադիր գործիչն առայժմ չի կարող հստակ ասել, բայց հանդիպման անհրաժեշտությունը կա, մանավանդ, որ քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջների կատարողականի ամփոփման ժամկետն էլ է լրանում:

«Լարված, թեժ աշուն» բառերը չեմ ուզում օգտագործել, բայց կարծում եմ համարժեք կեցվածք պետք է որդեգրի քառյակն իր առաջնորդներով: Առաջիկա քաղաքական զարգացումներում դրա անհրաժեշտությունը կլինի, որպեսզի հանդիպեն եւ քննարկեն ստեղծված իրավիճակը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի վերջին քառյակի հրավիրած հանրահավաքն ուժի մեջ է եւ որեւէ փոփոխություն չկա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում


Լրագրողներից մեկի հարցին՝ ընդդիմության համատեղ հանրահավաքից հետո կտրուկ քայլեր սպասե՞լ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Քառյակի անունից չեմ կարող ասել, բայց հուսով եմ, ինչպես մենք, այնպես էլ քառյակի մյուս կուսակցությունները, այն անելիքները, շեշտադրումները…: «Ժառանգության» քաղաքական օրակարգում փոփոխություն չկա եւ, կարծում եմ, դրանք կիրականացնենք»:

Նա կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շեշտը դրել է «ճարպկության վրա», ինչը կապ չունի իրական քաղաքական գործընթացների հետ, իսկ դա չի կարող արմատական փոփոխություններ առաջացնել. «Միակ արմատական քայլը, որ գործարարներին պետք է հավաքել՝ ասել՝ տղերք, այլեւս ես եմ վարչապետ, ինձ պետք է հարգեք ու ստվեր չպահեք, սա քաղաքականության հեր որեւէ կապ չունի: Հասկանում եք՝ սա որ դաշտին է վերաբերվում»: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ 12 պահանջներից ոչ մի կետ էլ չի կատարվել:

Բանախոսն այն համոզմանն է, որ քառյակն այսօր իշխանությունների իրական այլընտրանքն է. «Քառյակը նաեւ այն քաղաքական միավորն է, որը առանց ցնցումների ու մայդանների կարող է իրականացնել արմատական փոփոխություններ: Եթե քառյակի բոլոր ուժերի լիդերները թեւ-թեւի տված կանգնեն հրապարակում, ժողովուրդն ինքը կաջակցի քաղաքական ուժերին`իշխանափոխություն իրականացնելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    ………….. Ս Տ Վ Ա Ծ Ձ Ե Ն Ն Ե Ր Դ Լ Ս Ի ……….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031