Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի ավերակների տակ ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել. Hurriyet

Օգոստոս 26,2014 18:22

Հայկական պատմական Անի քաղաքի ավերակների տակ ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել՝ ջրանցքներ, հոգևորականների խցեր, աղոթարաններ, հսկա միջանցքներ, խճճված թունելներ, թակարդներ: Այս մասին «Անի-Կարս միջազգային գիտաժողով»-ի շրջանակներում հայտնել է թուրք պատմաբան Սեզայի Յազըջըն, գրում է «Հուրիեթ»-ը:

Յազըջըն պատմել է, որ ստորգետնյա կառույցներով սկսել է հետաքրքրվել, երբ լսել է Գեորգի Գուրջիևի Անիում կատարած բացահայտումների մասին: 1980-ականներին Գուրջիևն իր ընկերոջ Պողոսյանի հետ Անիում մի սենյակ են պեղում և այնտեղ գտնում քայքայված կահույք և կոտրված սպասք, ինչպես նաև մագաղաթի վրա գրություն են: Այնուհետև գիտնականը պարզում է, որ այդ վայրում 6-7-րդ դարերում էզոթերիկ դպրոց է գոյություն ունեցել:

Անդրադառնալով իր հայտնագործություններին՝ Յազըջըն ասել է, որ ստորգետնյա թունելների երկարությունը հասնում է 500 մետրի.

«Ստորգետնյա կառույցների հիմնական մասը օգտագործվել է որպես տներ: Կառույցներից շատերի համար չափագրումներ և քարտեզներ է գծվել», – ասել է գիտնականը՝ նշելով, որ այս պահին Անիում հայտնաբերվել է 823 ստորգետնյա կառույցներ և քարանձավներ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031