Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը` Աֆրիկյանների տան ճակատագրի մասին. (Տեսանյութ)

Օգոստոս 26,2014 19:13

«Դեմ եմ` բոլոր պատմամշակութային շենքերի քանդելուն, շենքերը  ոչ թե պետք է քանդվեն, այլ ապամոնտաժվեն, տեղափոխվեն: Աֆրիկյանների շենքը ոչ թե քանդվել է, այլ տեղափոխվել է: Համապատասխան մասնագետների հետ միասին ամբողջ քարերը գույքագրվել են ու տեղափոխվել այն վայրը, որտեղ անվտանգ կլինի, մինչեւ հին Երեւան ծրագիրն իրականացնեն»,- այսօր Կենտրոն վարչական շրջանում շրջայցի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա ասաց, որ համոզված է` մշակութային բոլոր այն շենքերը, որոնք ժամանակին ապամոնտաժվել ու դեռ չեն վերականգնվել, «Հին Երեւան» ծրագրի իրականացման ժամանակ կվերականգնվեն. «Բոլորիս հաջողությունը կլինի, որ այդ բոլոր կառույցներն ունենանք»:

Հարցին, թե փորձը ցույց է տալիս, որ քանդված շենքերը չեն վերականգնվում ու մասնագետներն էլ պնդում են, թե պահպանված քարերից հնարավոր էլ չէ նույնությամբ վերականգնել, ձեզ վատ չե՞ք զգում, որ ձեր քաղաքում հին շենքեր չեն մնում, ասաց. «Հին շենքեր ոչ թե չեն մնում, այլ հին շենքերի որոշ մասն ապամոնտաժվել են տեղափոխման համար: Պատմամշակութային շենքներն օրենքով էլ իրավունք չունեն քանդելու, բայց կառավարությունը հնարավորություն էր տվել իրացման գոտի ճանաչելուն պես տեղափոխման որոշում կայացնել, մենք որպես քաղաքային իշխանություն պետք է հետեւողական լինենք թե պահպանման թե հետագայում այդ կառույցների վերականգնման ուղղությամբ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031