Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. Հայկական գյուղմթերքները որակական առումով բարձր են

Օգոստոս 27,2014 14:14

Արդյոք կկարողանա՞ Հայաստանն օգտվել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների փաստից և ապրանքներ արտահանել դեպի ռուսական շուկա: Այսօր այս հարցի շուրջ «Ֆորում» ակումբում բանավեճում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ըստ էության չբացառեցին, որ իրավիճակից օգուտներ հնարավոր է քաղել: Բայց, մոտեցումներում տարբերություններ կան:

Վարդան Բոստանջյանն, օրինակ, կարծում է. «Մենք կարող ենք առանց մեծ դժվարությունների ամենազանազան շուկաներ հնարավորինս արագ գրավել, բայց արի ու տես, որ հողի հետ աշխատող, մեկ կամ երկու հեկտար ունեցող մարդը չի կարող ասել, որ ինքն ապրանքային տնտեսություն ունի: Լավագույն դեպքում, եթե գյուղացին մեծ բերք ստանա, չունի ոչ մի միջոց դրա իրացման ուղիները գտնելու համար: Իրացման ուղիները պետք է պետությունը գտնի»:

Վարդան Բոստանջյանն այն կարծիքին է, որ հայկական գյուղատնտեսական մթերքներն, ըստ էության, որակական առումով` էկոլոգիապես ամենաբարձրն են:

Տնտեսագետը կարծիք հատնեց, որ պետությունը պետք է մթերումների ինստիտուտը զարգացնի, քանի որ բացառված է առանց պետական աջակցության որևէ էֆեկտիվ տնտեսական համակարգ ունենալ. «Արդյունքի հասնելու համար մենք պետք է ունենաք պետության աջակցություն, և սա այն դեպքերից չէ, երբ պետական աջակցությունը պահանջում է ահավոր աշխատանք, սա պարզապես պահանջում է ուղղորդված աշխատանք, որը, ցավոք, այս պահին չի իրականացվում»:

«Կոնկրետ քայլեր են արվում կառավարության կտրվածքով: Հովիկ Աբրահամյանն անձամբ շատ խիստ զբաղվում է այդ հարցով: Ուսումնասիրում են շուկան, թե դրանք ի՞նչ արդյունք կտան, ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, որ ռուսական շուկան եվրոպականի հետ համեմատած Հայաստանի համար շատ ավելի ընդունելի է:

Հայաստանը ավելի շուտ կմտնի ռուսական շուկա, քան եվրոպական»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` նկատելով, որ այդ հարցերի շուրջ նախագահի եւ վարչապետի մակարդակով քննարկումներ են ընթանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031