Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:

Օգոստոս 27,2014 14:47

Հունիս ամսից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ագրոկանոնների համաձայն թույլատրվում է իրականացնել այսպես կոչված ծառերի կանաչ էտը: Այս գործընթացի հիմնական նպատակը ծառերի առողջ աճի, դեկորատիվ տեսքի և սաղարթի ձևավորումն է`միաժամանակ հեռացնելով ավելորդ, հիվանդ կամ չորացած ճյուղերը:

Սաղարթի ձևավորման արդյունքում նաև ապահովվում է հետիոտնի համար անարգել անցուդարձը, քանի որ հեռացվում են կախված, ինչպես նաև լուսացույցների ու ճանապարհային նշանների տեսանելիությանը խոչընդոտող ճյուղերը:

Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում էլ սահմանվածի համաձայն կընթանա աշնանային էտը, որը, հաշվի առնելով սուղ ժամկետները, ծավալով ավելի փոքր կլինի, քան գարնանայինը:

2014 թվականի գարնանային ծառաէտման ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031