Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման համար` 6030 եվրո

Օգոստոս 27,2014 19:06

«Մինասյանն ընդդեմ Հայաստանի»  գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարման համար կառավարությունը արդարադատության նախարարությանը կտրամադրի 6030 եվրոյին համարժեք դրամ:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ խախտվել է  «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերը` ՀՀ քաղաքացի Վարդանի Մինասյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը: Վարդան Մինասյանը միառժամանակ անօրինական կալանքի տակ է եղել:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 14-ի ՀՀ գլխավոր դատախազությունն այս գործով  պաշտոնական պարզաբանում է տվել` «Եվրոպական դատարանը քննության է առել, թե արդյոք Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում չէ մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ պահելու՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը լրացել է 2008 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ Հյուսիսային քրեական դատարանը գործը վարույթ ընդունելու եւ կալանքի որոշումը կայացրել է 2008թ. հոկտեմբերի 15-ին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասն այս առնչությամբ ամրագրում է, որ նախաքննության ավարտից եւ գործը դատարան ուղարկելուց հետո անձին կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է եւ անձն առանց դատարանի որոշման կարող է պահվել կալանքի տակ: Այսպիսի կարգավորումն, իհարկե, հակասում է եվրոպական չափանիշներին եւ մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը, այսինքն՝ մինչեւ Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը հիշյալ իրավանորմի հիման վրա ձևավորված պրակտիկան նույնպես չէր բխում Եվրոպական դատարանի իրավական չափանիշներից»:

Հիշեցնենք, որ 2007 թվականին Վարդան Մինասյանի մասնակցությամբ հրազենի օգտագործմամբ վեճ է տեղի ունեցել 2 խմբերի միջեւ, Մինասյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, վերջինս կալանավորվել էր, երբ ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ հանձնել իր զենքը:

Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապահ մարմինների սխալի պատճառով ՀՀ արդարադատությունը պարտվում է ՄԻԵԴ-ում, եւ արդյունքում վնասի փոխհատուցումը վճարվում է պետբյուջեից` շարքային  հարկատուների հաշվին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031