Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Շատ լավ գիտենք, թե հիմա ինչ խոսակցություններ են պտտվում Երկրապահի շուրջ»

Օգոստոս 28,2014 13:14

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ամփոփիչ ասուլիսի մասին, անդրադարձավ նախարարի այն հայտարարությանը, թե պետք է դպրոցներում մեծ ուշադրություն դարձվի ռազմահայրենասիրական դաստիարակության վրա, որովհետեւ օրենքը պահանջում է հայրենասեր քաղաքացի դաստիարակել: «Պետք չէ հայրենասեր քաղաքացի դաստիարակել, պետք է ուղղակի հայրենասեր պետություն լինի, հայրենասեր իշխանություն, ուսուցչի, հատկապես՝ սահմանամերձ գյուղերի ուսուցիչների մասին հոգացող հայրենասեր կառավարություն լինի, որպեսզի երեխաներն էլ, Մովսես գյուղի, Ջանֆիդայի, կամ Երեւանի, տեսնեն ու զգան դա, եւ իրենք էլ լինեն հայրենասեր:

Ինչ վերաբերում է Երկրապահ կամավորականների միությանը, որի հետ պետք է ԿԳ նախարարությունը հայրենասիրական ծրագիր անի, այո՛, Երկրապահը կռվել է ժամանակին, բայց շատ լավ գիտենք, թե հիմա ինչ խոսակցություններ են պտտվում նրա շուրջ: Այնպես որ, մարդու գործը պետք է լինի հայրենասիրական ընդգծված նպատակներով, ասածդ դա է»,-կարծում է կրթության փորձագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`  Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031