Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը «Ադամս» ընկերության վերաբերյալ

Օգոստոս 28,2014 19:49

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, իբր սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս»  ընկերությունը համագործակցում է  ոստիկանության հետ, ինչի շնորհիվ  շուկայում մենաշնորհ կարգավիճակ է ձեռք բերել:

Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ.  մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում  վաճառվում են բացառիկ հեղինակային իրավունքով «Ադամս» ՍՊԸ-ին պատկանող  «DVD», «MP3»  ֆորմատով սկավառակներ, ինչի արդյունքում խախտվում է ընկերության հեղինակային իրավունքը: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման  ընթացքում պարզվել է, որ այդ վաճառակետերը գտնվում են Սվաճյան 12/7 և Սվաճյան 12/7-52 հասցեներում:

Նախապատրաստված նյութերով  ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հունիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հունիսի 24-ին որոշում է կայացվել  «Ադամս» ՍՊ ընկերությանը` տուժող, իսկ ընկերության տնօրենին` տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին: Ընկերության տնօրենը  ցուցմունք է տվել, որ  մի շարք մուլտֆիլմերի, տեսահոլովակների ու ֆիլմերի  բազմացումն ու վաճառքը ՀՀ տարածքում հեղինակային բացառիկ իրավունքով պատկանում  են «Ադամս» ՍՊԸ-ին:

Օգոստոսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2014 թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի Սվաճյան 12/7-52, Հասրաթյան 6 և Ծերենցի 5 հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և համակարգիչ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031