Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների շրջակայքում գծանշումները թարմացվել են

Օգոստոս 29,2014 12:35

«Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի նույնպես ոստիկանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի կարողանա դպրոցների մոտակայքում պահպանել հասարակական կարգը, ինչպես նաեւ երեխաների` տուն-դպրոց տուն ճանապարհի անվտանգությունը»,- այսօր՝ օգոստոսի 29-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ այս տարի կա միայն 1 տարբերություն, եթե անցած տարիներին իրենք կազմակերպում էին անվտանգ երթեւեկության մեկամսյակներ, ապա այս տարի այդ աշխատանքները սկսվել են օգոստոսի 25-ից եւ ավարտվելու են հոկտեմբերի 1-ին: Նա ներկաներին տեղեկացրեց, որ ճանապարհային ոստիկաններն այցելություններ են կատարել բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են ճանապարհի վրա եւ երթեւեկության անվտանգության տեսակետից ունեն որոշակի բարդություններ ունեն, հանդիպումներ են ունեցել տնօրենների, մանկավարժական անձնակազմի հետ եւ քննարկել են սեպտեմբերի 1-ից հետո իրականացվելիք համատեղ աշխատանքները.«Ուսումնասիրել ենք բոլոր այն փողոցները, բոլոր այն ճանապարհները, որոնց մոտակայքում կան դպրոցներ, այդ ճանապարհների երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը: Այս պահի դրությամբ կարելի է գնահատել, որ բոլոր այն դպրոցները, որոնք որ գտնվում են ճանապարհների, փողոցների վրա, բոլոր ճանապարհային նշաններն արդեն իսկ թարմացվել են, գծանշանշումները թարմացվել են, այն վայրերում, որտեղ նախկինում չեն եղել հետիոտնային անցատեղեր եւ դրա անհրաժեշտությունն եղել է, նոր գծանշումներ են արվել»:

Պարոն Սարգսյանը կոչ արեց բոլոր դպրոցականներին եւ ուսանողներին գիտակցել, որ այս ամենը կատարվում է իրենց իսկ անվտանգության համար, իսկ վարորդներին հորդորեց լինել ավելի զգոն, ավելորդ շտապողականություն չցուցաբերել, որովհետեւ չի բացառվում, որ ամեն վայրկյան որեւիցե մի երեխա հայտնվի ճանապարհի բանուկ հատվածում: Նա հավելեց, որ իրենք մանկավարժական անձնակազմերի հետ պայմանավորվածություններ ունեն եւ տարբեր օրեր, տարբեր դպրոցներում անցկացնելու են պարապմունքներ.
«Նախատեսել ենք սեպտեմբերի 10-ից սկսած տարբեր դպրոցներում կազմակերպել պարապմունքներ, եւ մեր ուժերով ձեռք բերված գրքույկները բաժանել երեխաներին, ուսուցանել ճանապարհային երթեւեկության կանոնների տարական գիտելիքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031