Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Ալիեւն անցել է ռուբիկոնը եւ նախազգուշական կրակոցներ է ստանում» (Տեսանյութ) 

Օգոստոս 29,2014 13:23

Կալիֆորնիայի նահանգի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչումն, ըստ Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Ստեփան Սաֆարյանի, բավականին հետաքրքիր ժամանակահատվածում տեղի ունեցավ`այն հաջորդեց Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական սանձազերծմանը` Արեւմուտք-Ադրբեջան հարաբերությունների աճի պայմաններում: Այսօր, այդ մասին քաղաքագետը խոսեց «Հայացք» մամուլի ակումբում:

«Որքան էլ մյուս երկրները նույնպես այս կամ այն ձեւով խնդիրներ են ունենում Ադրբեջանի հետ՝ առաջատարը ԱՄՆ-ն է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը`հիշեցնելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, քաղբանտարկյալների առկայությունն այդ երկրում, Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված ԱՄՆ-ի, ըստ Ստեփան Սաֆարյանի, նույնիսկ մեղադրանքի նմանվող գնահատականն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: «Սա թերևս նախազգուշական, պատժիչ քայլ էր Ադրբեջանի նկատմամբ: Ալիեւն արդեն անցել է ռուբիկոնը, որի առիթով իր ուղղությամբ նախազգուշական կրակոցներ է ստանում»:
« Շատ է քննարկվում՝ արժեր գնալ, չարժեր, բայց ինձ համար տարօրինակ է, որ չքննարկվեց ձևի քննարկումը, ինչը շատ ավելի կարևոր եմ համարում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «գնում ես, որ ինչ անես».. այս կտրվածքով առաջին հերթին չխոսվեց այն նպատակներից, որին ուզում է հասնել Երևանը»,- անդրադառնալով պաշտոնական Երեւանի`Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը արտգործնախարարի մակարդակով մասնակցությանն, ասաց բանախոսը` եզրակացնելով, որ այս այցից մեծ նպատակներ ակնկալել պետք չէ, գոնե Երևանի մակարդակով։
Նրան զարմացնում է թե ինչո՞ւ հայկական կողմը մինչ արտգործնախարարի մեկնելն այդպես էլ չխոսեց Նալբանդյանի կողմից Էրդողանին Սերժ Սարգսյանի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողության պաշտոնական հրավերի մասին, մինչդեռ թուրքական կողմը հստակ խոսեց այդ մասին։

«Պաշտոնական Երևանը սա անում է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները, որոնք ոչ պակաս հետաքրքիր են, որքան Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները։ Երևանը միանում է, չասեմ՝ խաղին, այլ այն ռազմավարությանը, որին մենք ականատես կլինենք առաջիկա ամիսներին Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում»,-ասաց նա։
Հիմնվելով Թուրքիայի վարչապետի հայտարարության վրա՝ հայկական և կիպրոսյան խնդրի վերաբերյալ, Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Թուրքիայի օրակարգում հայտնվել է կրկին դեպի Եվրոպա և հայկական ուղղվածությունը։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական երկրները հայկական խաղաքարտը շատ են օգտագործել`Թուրքիայի եվրաինտեգրման հարցը դանդաղեցնելու համար:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031