Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները

Օգոստոս 29,2014 15:54

Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին:

2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ սկսեց և օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց այս 2 ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները:

Հանձման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Գլխավոր վերահսկիչ Սամվել Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցը, «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության ղեկավար Յուրի Շախրամանյանը, ՖՍԴ հայաստանյան ծրագրի ղեկավար Ստեֆան Բրիանը, Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը: Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի հրավերով Հայաստանում գտնվող Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի փոխտնօրեն Գայ Ռադոսի գլխավորած պատվիրակությունը, մարզային իշխանությունների, Շուռնուխ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության պատասխանատու աշխատակիցներ: Արարողության ավարտին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031