Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

Օգոստոս 29,2014 17:37

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն հայտնեց կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն մաղթեց մեր երկրում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031