Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի սթափության վերաբերյալ բժշկի հարցաքննությունը թեժ անցավ (Տեսանյութ)

Օգոստոս 29,2014 18:48

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր հրավիրվել «Նաիրի» ԲԿ բժիշկ Համազասպ Գեւորգյանը:

Դեռ մի քանի նիստ առաջ բժշկին դատարան հրավիրելու  միջնորդությամբ հանդես էր եկել «Նիվա» ավտոմեքենայի վարորդ, տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:

S3580029

Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության վերաբերյալ տուժողի ներկայացուցիչը կասկածներ էր հայտնել նշված արձանագրության մեջ «սթափ» բառի «ս» տառի վերաբերյալ , որը ըստ Բալոյանի՝ «պարզ, տեսանելի ուղղված է եղել կամ ջնջված: Ըստ միջնորդության, երբ Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին է ներկայացրել իր կողմից «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Վերանյանին կատարած հարցման օրինակը եւ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության երկրորդ օրինակի պատճենը, «երկրորդ օրինակի» մեջ «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի առաջին ենթակետում որպես մեթոդ նշված է «ալկոմետր», արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ:

Vardan-Petrosyan-dat-1

Մինչդեռ քրեական գործում առկա նույն Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության բնօրինակում, «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի առաջին ենթակետում որպես մեթոդ նշված է միայն «ալկոմետր» բառը եւ բացակայում է «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը:

Vardan-Petrosyan-dat-4

Բժիշկն ասաց, որ արձանագրությունը կազմվել է երկու օրինակից, առաջինը տրամադրվել է իրավապահ մարմիններին, իսկ երկրորդ օրինակը մնացել է իրենց մոտ:

Հետագայում գլխավոր բժշկի ցուցումով մի օրինակ էլ տրամադրվել է կողմերից մեկին, որի մասին վկան հայտնեց, որ տեղյակ է:

Vardan-Petrosyan-dat-3

Բժշկի հարցաքննությունն անցավ թեժ մթնոլորտում, քանի որ տուժողի ներկայացուցչի հարցերը հաճախ կրկնվում էին,ինչին առարկում էր Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինն այնքան «առարկեց», որ արժանացավ դատավոր Վաղինակ Մկրտչյանի սանկցիային՝ նախազգուշացմանը:

«Կրկնօրինակը «քսերոպատճե՞ն է», -հարցնում է ներկայացուցիչը Ռուբեն Բալոյանը:

Մի առանձին վեճ էլ ծավալվեց դատավորի եւ Նիկոլայ Բաղդասարյանի միջեւ: Տուժողի ներկայացուցիչը ոչ այնքան լսելի բժշկին հարցրեց, թե նշյալ փաստաթուղթը վկա՞ն է «տրամադրվել», իսկ դատավորը լսելի դարձնելու համար հրապարակեց «վկա, դո՞ւք եք լրացրել» հարցը:

Տուժողների երկրորդ ներկայացուցիչը՝ Զարուհի Վարդանյանը հարցրեց, թե առաջին զննության արձանագրությունում տառի ուղղում կա՝ «ս» տառի.«Եթե դուք եք լրացրել եւ կողմին եք տրամադրել, ապա ինչպես է, որ տվյալ ուղղումը կա նաեւ նորում»:

Այսօր վկաներից ցուցմունք տվեցին նաեւ հրշեջ-փրկարարական ծառայության վարորդ Տիգրան Պետրոսյանը:Նա ասաց, որ ահազանգ է եղել, գնացել են դեպքի վայր, ապա տեսել է երկու տղամարդու, որոնք փորձել են մոտակա մեքենայից դուրս հանել Վարդան Պետրոսյանին:

Մեղադրող Արթուր Սարգսյանը ցույց տվեց մի քանի լուսանկար, որտեղ նա ցույց տվեց հերթափոխի պետին՝Վռամ Վարդանյանը:Ըստ մեղադրողի նա մասնակցել է քննչական գործողության, մինչդեռ, լուսանկարից պարզ չէ, թե դա դեպքի վայրում գտնվելու դրվագն է՞, թե՞ քննչական գործողությունների մասնակցելու:

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031