Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր քայլը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է». Էդուարդ Շարմազանովը՝ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավարին

Օգոստոս 30,2014 13:50

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց բարեկամության խմբերի դերը: Նա բարձր գնահատեց Լիտվայի խորհրդարանում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը՝ նշելով, որ պատմական այս քայլով Լիտվան վերահաստատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է եւ ժողովրդավարության ու ազատության վեհ արժեքների կրող:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որԼիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է՝ հավելելով, որԱրցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որԼիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը մեծապես կնպաստի Արցախում ներկայիս դրության իրական եւ լիարժեք պատկերացման ձեւավորմանը:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն իր հերթին նշեց, որ բնական է համարում բարեկամության խմբի ստեղծումը: Նա կարեւորեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031