Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մեր մարզիկները Հայոց օրհներգը հնչեցնելով Չինաստանում բոլորին ոտքի կանգնեցրին»

Օգոստոս 30,2014 21:00

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում պատանի օլիմպիականներին դիմավորելուց հետո ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

«Հավատում էի, որ մեդալներ կլինեն, որ այսօր ազգովի գանք, դիմավորենք մեր չեմպիոններին, հերոսներին, որոնք հայ ազգի պատիվը բարձր պահեցին, մրցեցին աշխարհի ամենաուժեղ պետությունների ներկայացուցիչների հետ, հաղթեցին, ոսկե մեդալ վերցրեցին, բոլորին ոտքի կանգնեցրին՝  Հայոց օրհներգը հնչեցնելով, Հայոց եռագույնը բարձրացնելով: Միայն պետք է պայման եւ հնարավորություն՝  լինի գյուղացի, քաղաքացի, ուսանող, ծառայող, բժիշկ կամ գիտնական: Պայմանների առկայության դեպքում հայը միշտ հաղթող է լինելու: 

Մենք մեր մարզիկների համար ամեն ինչ արել ենք, ու նրանք ոչ մի խնդիր չեն ունեցել: Այնպես որ, մենք ազգովի ուրախանում ենք: Ես, բոլորս եկել ենք այստեղ՝ շնորհակալություն հայտնելու մեր մարզիկներին, մարզիչներին: Հիմքը դրված է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031