Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյան, փա՞յ ունես Քաջարանում»,- հարցնում է Հրանտ Բագրատյանը 

Օգոստոս 30,2014 21:34

ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝ Քոչարյանը «Հայռուսգազարդից» էլ վատ գործարքներ է արել 

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու հնարավորություններին, նկատեց, որ Քոչարյանի «շանսերը» թույլ են, եթե, իհարկե, խոսքը ազնիվ ընտրությունների մասին է: «Չեմ կարող խոսել հասարակության փոխարեն, որովհետեւ նրա անդամների մի մասը փողը վերցնում եւ քվեարկում է։ Ի դեպ, այդ գործելակերպը Հայաստանում ներդրվել է Քոչարյանի կողմից»,-կարծիք հայտնեց պարոն Բագրատյանը։ 

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանում լույս տեսնող «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու լրատվամիջոցին տված հարցազրույցում,  լրագրողի հարցին` «Կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում»,  ասել է. «Ես անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ` չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»: 

Գնահատելով, Ռոբերտ Քոչարյանի գործունեությունն ու նրա՝ իշխանության գալու հնարավորությունը, Հրանտ Բագրատյանը ուշագրավ դիտարկումներ արեց, նշելով.«Եթե փորձենք խնդիրը ձեւակերպել տրամաբանական հարթության մեջ, ապա պիտի հասկանանք, որ ի տարբերություն առաջին նախագահի, Քոչարյանը հանրային ռեսուրսները, որոնք ինքը տնօրինում էր ի պաշտոնե, կառավարել է՝ նկատի ունենալով անձնական բարեկեցությունը»։ 

Պարոն Բագրատյանի ներկայացմամբ՝ դեռեւս 2006 թվականին «Forbes» ամսագիրը նրան ընդգրկեց Հայաստանի հարուստ մարդկանց ցանկի մեջ, իսկ ԱՊՀ մի շարք հրատարակչություններ նրան միլիարդատեր են համարում։

Հենց Քոչարյանն էլ, ինչպես ասաց ԱԺ պատգամավորը, առիթը բաց չի թողնում իր տղաներին խոշոր բիզնեսմեն ներկայացնելու. «Բայց այդ փողը որտեղի՞ց։ Հասարակությունը Քոչարյանից բացատրություններ չի ստացել։ Իբրեւ նախագահ՝ նա բարոյապես պարտավոր էր պատասխանել ամեն մի հարցի։ Օրինակ՝ ինչպե՞ս է Սեւան-Հրազդան կասկադը, 900 մեգավատ՝ Հայաստանի եւ աշխարհի հրաշալիքներից մեկը, շուրջ 3,5 միլիարդ դոլարով, այսինքն՝  ձրիբար օտարվել։ Ինչո՞ւ է իրանական գազամուղը կառուցվել ուշ եւ բարակ տրամագծով։ Հավատացեք սրանք ավելի վատ գործարքներ են, քան 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը՝ «Հառուսգազարդի» (ներկայումս՝ «Գազպրոմ-Արմենիա»- Ն. Բ.) մասով։ Հենց սրանց պատճառով է այսօր մեր քաղաքացին 41.85 դրամ տալիս հոսանքի համար, սպառում շատ թանկ գին ունեցող գազ։ Կամ այդ ո՞նց եղավ, որ Քաջարանը (նկատի ունի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ն.Բ.)  վաճառվեց առանց փողի։ Այո, առանց փողի։ Դրա համար չեն վճարել։ Հետո, շահույթ ստանալուն զուգահեռ մի քանի կոպեկ վճարել են պետությանը. սա էլ Հայաստանի նավթն է։ Ադրբեջանն իր հանրային ռեսուրսի նկատմամբ ավելի ազնիվ եղավ,  այն օֆշորային ընկերության չտվեց։ Քոչարյան, փայ  ունե՞ս Քաջարանում։ Այո՞, թե՝ ոչ։ Մի՞թե այդպես են սեփականաշնորհում։ Ի՞նչ եղավ մաքուր երկաթի գործարանը, ո՞ւմն է AMP-ն, ի՞նչ եղավ Արդշինբանկը եւ այլն։ Ի՞նչ կապ ունես АФК Система-ի հետ։ Այս հարցերին հատ առ հատ պատասխան պիտի տա, հանգամանալից, պաշտոնական պատասխան, չէ՞ որ նախագահ է եղել։ Ինքը պիտի խնդրի, որ այդ գործերը դատախազությունը հատ առ հատ քննի։ Հետո էլ մեզ էր ասում,  մեր վրա էլ շառեր էր գլորում, թե՝ կոպեկներով եք սեփականաշնորհում։ Ինքը ձեռնարկության պարտքերը մտցնում էր գնի մեջ ու հայտարարում, թե՝ տեսե՛ք, վաճառքի գներն աճել են։ Հիմա ինքը միլիարդատեր է, առյուծներ է սպանում։ Այդ ինչպե՞ս»։

Նելլի  ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թամար says:

    Բագրատյան դուք’ բոլորդ մի սանրի կտավ էք: Քո ետևում ով է կանգնած որ դու նորից ազգային ժողովում ես ու սուր ես ճոճում? Թե ժողովրդի արդար ընտրությունով ես եդտեղ հասել? Ես ավելի քան համոզված եմ որ ոչ’ ու դու էլ դա բոլորից լավ գիտես: Աստված չանի դուք նորից իշխանության գաք, դուք արդեն ամեն ինչ ավիրել եք, խուժե նե կուդա:

  2. david says:

    раздан каскад 3.5 млрд драм а не доллары Господин Багратян поезд ушел….Каджаран Наирит итд все верч

  3. david says:

    Ռոբերտ, սերժ,փայ ունե*ք Հայաստանում:Իսկ Հայաստա*ն:Դե լավ, եղածը եղած է, կարևորը նորույթ է:Սեփական ձեռքերով վառել տունը մի քիչ տաքանալու համար:Պա ղարաբաղսկի`լոխ լավ ա:

  4. ռոզա says:

    ահավոր է նորից տեսնել նրանցի իշխանություններում բոլորի պեդք է վառել որ ահետանա նրանց անունը պատմությունից դուք ռուսնեիկոշիկները մաքյրողներ դուրս եկեք միջավայրից թողեք մեզ հանգիստ թուրքի աղվանի լամուկներ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031