Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն իր գումարների հաշվին մարզադպրոցներ է կառուցում

Օգոստոս 30,2014 21:46

«Զվարթնոց» օդանավակայանում պատանի օլիմպիականներին դիմավորելու ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե Նանկինի արդյունքները Ռիո-2016-ում կրկնվելու դեպքում կգոհացնե՞ն, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե: Տարին՝ տարվա վրա առաջ ենք գնում: Հիմքը դրված է, ու հաղթանակներն արդեն անվերջ են լինելու: Միայն պիտի շարունակենք ուշադրություն դարձնել, պայմաններ ստեղծել: Հիմա ես իմ անձնական գումարների հաշվին մարզադպրոցներ եմ կառուցում: Պետք է էլի կառուցենք: Բոլոր գյուղերում պետք է դպրոցներ լինեն, որ բոլոր երեխաները կարողանան մարզվել, որ ընտրությունը մեծ լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031