Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Մովսեսի դպրոցականները Արմեն Աշոտյանից   որակյալ ինտերնետ խնդրեցին

Օգոստոս 31,2014 09:56

Նախարարը սահմանագոտի նվերներ էր տարել

Օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետարանում կայացավ ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն: Այն բացեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Այնուհետեւ  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրեց մարզի հանրակրթության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները :abovyan ashotyan

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ  հանրակրթության բնագավառում կատարվող փոփոխություններին, պատասխանեց խորհրդակցության մասնակիցների հարցերին: Այնուհետեւ նախարար Ա. Աշոտյանը եւ մարզպետ Հովիկ Աբովյանը այցելեցին Բերդի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ Մովսես գյուղ, ուր բարձրաստիճան հյուրերին  դիմավորեցին Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը, գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մովսես այցելության ժանանակ խոստացել էր աջակցել համակարգիչներով: Արմեն Աշոտյանը Մովսեսի դպրոցին հանձնեց վարչապետի խոստացած նվերը՝արդիական 7 համակարգիչ, եւս 2 համակարգիչ՝ Մովսեսի համայնքապետարանին:

Արմեն Աշոտյանը, շրջելով սահմանամերձ դպրոցում, դպրոցին խոստացավ դպրոցի 2 լաբորատոր կաբինետների սարքավորումներ, նաեւ՝ դպրոցի գրադարանի համար՝ գրքեր: Ա. Աշոտյանը անկաշկանդ շփվում էր դպրոցի աշակերտների հետ, վերջիններս էլ, առիթից օգտվելով, ներկայացրին դպրոցում ավելի որակյալ ինտերնետ ունենալու հարցը: Նախարար Աշոտյանը խոստացավ զբաղվել այդ խնդրով:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իմ կարծիքով նմանատիպ հարցերի շուրջ խոստումներ տալ կարող են նախարարն ու մարզպետը, իսկ կառավարության ղեկավարը պետք է խնդիրները ուսունասիրելուց հետո համապատասխան ծրագիր մշակի, որի մեջ ներառի ոչ միայն այն բնակավայրերը, որտեղ ինքը եղել է, այլ բացառապես բոլոր սահմանամերձ բնակավայրերը, չէ որ բոլոր տեղերում էլ խնդիրերը նույնն են: Այս ամենի փոխարեն վարչապետը Մովսեսի դպրոցի ու համայնքապետարանի համար 9 համակարգիչ է ուղարկում, իսկ Մխչյան գյուղի մանկապարտեղի ճանապարհի ասֆալտապատման համար 28 մլն դրամ, համոզվեք, որ ոչ միայն համարժեք չէ, այլև պետական այրի մոտեցում չէ: Վարչապետի Տավուշ կատարած այցն ավելի շատ հիշեցնում էր արտերկրից եկած գործարարի, ով իր վաստակածից մաս է հատկացնում իր հայրենակիցներին:

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Համամիտ եմ պրն Գարեգինի կարծիքին և գտնում եմ, որ Մովսեսը նախարարի հհկ համախոհ մտերիմներից մեկի գյուղն է…
    Այդ է պատճառը, որ առանձնացվել է հենց Մովսեսը…
    Իսկ սահմանամերձ Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, և առհասարակ բոլոր դպրոցները…
    Բավական է կեղծ բարերարի ու բարեպաշտի կեերպարով նախարարն իրեն երևակայի…
    (ՏԱՎՈՒՇԵՑԻ)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031