Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Օգոստոս 31,2014 11:07

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուց-քաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական և թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարևորը՝ փրկել և փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր վեհ և մարդասիրական առաքելության մեջ»,-ասված է նախագահի շնորհավորական խոսքում:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031