Արայիկ Բաղդադյան. «Տաշքենդում հավաքներն ընթանում են բնականոն հունով»

Արայիկ Բաղդադյան. «Տաշքենդում հավաքներն ընթանում են բնականոն հունով»

 

Հայաստանի ազատ ըմբշամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Տաշքենդում վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում:

Մեր թիմը անմիջապես մրցավայրում նախապատրաստվում է սեպտեմբերի 8-ից 14-ը Ուզբեկստանում անցկացվելիք սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Aravot.am-ը տեղեկացրել է, որ հավաքականը հանդես է գալու հինգ ըմբիշով: Մարզչական խորհուրդը նախապես որոշել էր, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն  վեց ըմբիշներ, որոնք ի վիճակի են պայքար մղել մեդալների համար: Սակայն 97 կգ քաշային Էդգար Ենոքյանը ուսահոդի վնասվածք ստանալու պատճառով չի մեկնել մրցավայր:

Aravot.am-ն այսօր զրուցեց Տաշքենդում գտնվող մեր ընտրանու գլխավոր մարզիչի հետ: Արայիկ Բաղդադյանը մասնավորապես ասաց. «Ամեն բան նորմալ է ու ընթանում է բնականոն հունով: Համատեղ մարզումներ ենք անցկացնում Ռումինիայի, Մոլդովայի, Սենեգալի, Կորեայի, Ուկրաինայի ըմբիշների հետ: Մեր թիմից առաջին օրը պայքարի մեջ կներգրավվեն Գարիկ Բարսեղյանը՝ 57  կգ, Գրիգոր Գրիգորյանը՝ 70 եւ Մուսա Մուրթազալիեւնը՝ 86, իսկ հաջորդ օրը գորգ կմտնեն 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանն ու 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արայիկ Բաղդադյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք