Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ 

Օգոստոս 31,2014 16:18


 Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
 Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի,  գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է : Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը: Ժամանակակից աշխարհում բանիմաց ու բարեխիղճ մասնագետը պետության հարստությունն է և մարդու կարևորագույն ու մշտական կապիտալը եղել և մնում է գիտելիքը: 
  Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, Ձեզ մաղթում եմ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորիս՝  հատկապես մանկավարժների, սովորողների ու նրանց ծնողների ջանքերն ուղղվելու են մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ: 
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Լավագուն բարեմաղթանքներով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե. says:

    Լավ էլի, ուսուցիչների էս ալերգենի խոսքը մի դրեք, խնդրում եմ, համակարգը տակից քանդեց, վրայից՝ծիծաղում է ու դեռ շնորհավուրում, էս կարգի երեսպաշտություն չէի տեսել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031