Կաթողիկոսի համար մեծ ուրախություն է, որ կրթության ոլորտի ներկայացուցիչներն այցելում են Մայր Աթոռ

Կաթողիկոսի համար մեծ ուրախություն է, որ կրթության ոլորտի ներկայացուցիչներն այցելում են Մայր Աթոռ

Գարեգին Բ կաթողիկոսն օրհնեց կրթության ոլորտի աշխատողներին

 

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Դավթյանը եւ մի շարք դպրոցների տնօրեններ:

Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ իրենց համար մեծ ուրախություն է, որ ամեն տարի կրթության ոլորտի ներկայացուցիչներն այցելում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.«Մենք վստահ ենք, որ Տիրոջ օրհնության ներքո, մեր մանկավարժների ներդրած ջանքերն առանձնապես պետք է արդյունավորվեն Ավետարանի խոսքին համաձայն՝ տալով 1-ի դիմաց 30, 60 եւ 100: Մենք պիտի ցանկանանք, որ մեր մանկավարժների հոգատար խնամքի եւ դաստիարակության ներքո կրթվեն եւ հասակ առնեն արժանավոր ուսյալ ազգի զավակներ եւ նաեւ քաղաքացիներ մեր հանրապետության, որպեսզի իրենց գիտելիքների հարուստ պաշարով կարողանան ապահովել մեր երկրի առաջընթաց կյանքը եւ մեր ժողովրդի բարօր ապագան՝ Աստծո մշտական օրհնության ներքո»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Խաչից կախվեն, խաչին խաչվեն, խաչը դողա,
    Ու խաչակիր անաստվածի հողի ծխից միտքը սողա…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք