Անահիտ Բախշյան. «Մեզ սպասվում է մի ուսումնական տարի, որտեղ բազմաթիվ անհայտներով հավասարումներ պիտի լուծենք»

Անահիտ Բախշյան. «Մեզ սպասվում է մի ուսումնական տարի, որտեղ բազմաթիվ անհայտներով հավասարումներ պիտի լուծենք»

Օրհնվելու կարգն Անահիտ Բախշյանի համար նշանակում է մեկ անգամ եւս Աստծո առաջ ճանաչել, թե մարդն ինչքան թերի է

«Եթե մարդ իր մեջ հավատք ունի, ապա օրհնության արարողությունը նրան կօգնի հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որ մենք այսօր բոլորս ունենք կրթության ոլորտում»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց կրթության փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 31-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած կրթության ներկայացուցիչների օրհնության արարողությանը:

Հիշեցնենք՝ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Դավթյանը եւ մի շարք դպրոցների տնօրեններ:

Տիկին Բախշյանը նշեց, որ օրհնվելու կարգն իր համար նշանակում է մեկ անգամ եւս Աստծո առաջ ճանաչել, թե մարդն ինչքան թերի է, ինչքան պակաս բաներ ունի եւ ինչքան շատ ջանք պետք է ներդնել, որպեսզի մարդ դառնա լիակատար եւ որպեսզի ուսուցիչ եւ մարդ լինի:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ ուսումնական տարի է սպասվում, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մեզ սպասվում է մի ուսումնական տարի, որտեղ բազմաթիվ անհայտներով հավասարումներ պիտի լուծենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայ դասի զանգն է հնչում երկնքից,
    Դասամիջոց է , քարավան, կանգ առ,
    Քամին է սուլում անապատ գլխում,
    Ու չարի վերջին դասն է ինձ գերում:

    Ես վերջին զանգն եմ պաշտում ու անքուն,
    Չարիզմի (…) վերջին զանգին սպասում,
    Էլ չի ուշանա զանգն այդ կաթոգին,
    Չարիքը բեռ է աշխարհի ուսին:

    Ու թող որոտա ատոմը դարի,
    Ու չարի վերջի զանգն ազդարարի,
    Որ ի չիք դառնա մարդանման,
    Հարթագլուխն է խաթարում դարը:

    Ես տիեզերք զանգին եմ սպասում,
    Բթաձևիզմի զանգն ինձ չի հուզում:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք