Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

Սեպտեմբեր 01,2014 10:53

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ ու առաջին դասարանցի փոքրիկներ.

Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ։

Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, տոնական, ոգևորիչ ու լիահույս է լինում: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքը:

Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։

Հարգարժա՜ն ուսուցիչներ, կրթված քաղաքացին մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր երկրի զարգացման ու հզորացման, ազգային անվտանգության ապահովման կարևոր գործոնն է, որի երաշխավորը հանդիսանում եք Դուք։:

Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտության և Դպրության օրվա կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Գիտելիքն արժեք է, բայց կապիտալի ետևից են վազում ապագայի սողացողները:Գելի գլխի ավետարանն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930