Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հանրային պաշտպանի կարծիքով, դեպքի վայրը զննվել է ավելի վաղ, քան հանցագործության մասին հաղորդում ստանալը

Սեպտեմբեր 01,2014 14:00

Գողության գործով նախաքննությունն ավարտվել է նախաքննության մարմնի կողմից: ՀՀ քրեական օրենսգրքի (հոդված 177-րդ, 3-րդ մաս, 1.1 կետ) համաձայն Ա.Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, 21.11.2013թ հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը տեղահան անելու միջոցով, ապօրինի մուտք է գործել Ն.Ջ-ին պատկանող՝ Շահումյան 7 փողոցի 1-ին նրբ. թիվ 16 տուն: Ն.Զ-ի տնից երկուսով գաղտնի հափշտակել են 15 հազար ԱՄՆ դոլար, կենցաղային տեխնիկա, 5 հատ նոր հագուստներով ճամպրուկներ: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ նախաքննության մարմնի՝ Ա.Մ-ի մեղքը՝ մեղսագրվող արարքում, հիմնավորվել է դեպքի վայրից վերցված մատնահետքով: Ա.Մ-ի պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակից հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը (լուսանկարում):

«Առավոտին» նա տեղեկացրեց, որ, ծանոթանալով քրեական գործի նյութերին, պարզել է, որ հանցագործության մասին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժինն իրազեկվել է 2013 թ. նոյեմբերի 27-ին, ժամը 17:00-ին: Ըստ հանցագործության մասին հաղորդում ընդունելու մասին արձանագրության՝ այն կազմվել է 2013 թ. նոյեմբերի 27-ին, ժամը 17:30-ին: Իսկ դեպքի վայրը զննվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 16:40-ից 17:55-ն ընկած սահմաններում: Ավելին, դեպքի վայր ժամանել են նույն օրը՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից իրազեկվելուց հետո: Ըստ հանրային պաշտպանի.«Ակնառու է, որ դեպքի վայրը զննվել է ավելի վաղ, քան հանցագործության մասին հաղորդում ստանալը»: Դեպքի վայրի զննության համաձայն՝ զննությանը մասնակից է եղել փորձագետ, որի կողմից տուժողի տան բազմոցի վրա առկա, թվով 9 կերամիկական վազաների վրայից վերցվել են մատնահետքեր: Դեպքի վայրն ամբողջությամբ լուսանկարահանվել է, սակայն ողջ լուսանկարներում պատկերված չեն կերամիկական վազաները, ավելին, հիշատակված բազմոցի վրա առկա է մեկ պոլիէթիլենային տոպրակ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930