Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական տարվա մեկնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով

Սեպտեմբեր 01,2014 13:00

Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, ովքեր հանդիսավոր պայմաններում ուսուցիչներին, դպրոցականներին ու նրանց ծնողներին են փոխանցել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել օրվա առթիվ Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսուցչական անվանակազմին և ծնողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ Կամո Արեյանն ընդգծել է դպրոցի կարևոր դերն ու առաքելությունը զարգացած և կրթված հասարակության ձևավորման հարցում:

002

Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոց՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր է այցելել քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորական խոսքում քաղաքապետի տեղակալը, ընդգծելով կրթահամալիրի բացառիկ դերը, նշել է, որ այն, նկատի առնելով նաև մշակութային կարգավիճակը, քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո է:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի առաջին զանգի միջոցառմանը և քաղաքապետի ու իր անունից շնորհավորելով ներկաներին՝ բարի երթ ու հաջողություններ է մաղթել նոր ուսումնական տարում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ այցելել են Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց և ներկա գտնվել այնտեղ անցկացված տոնական միջոցառմանը: Նրանք դպրոց այցելած հյուրերի, ծնողների և աշակերտների հետ ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի կիսանդրուն: Դպրոցի ապագա շրջանավարտները խոստովանել են, որ մասնագիտության ճիշտ ընտրության և հետագայում հայրենիքի համար պիտանի մարդ դառնալն իրենց՝երջանկահիշատակ վարչապետի անվան դպրոցի սաների համար յուրօրինակ պատգամ է:

Տոնական միջոցառումից հետո ուսուցիչներն առաջինցիներին ուղեկցել են դասարաններ և անցկացրել 2013-2014 թվականների ուսումնական տարվա առաջին դասը: Աշակերտներն իրենց հերթին խոստացել են ուսանել բարձր առաջադիմությամբ և մշտապես բարձր պահել հարազատ դպրոցի և սիրելի մայրաքաղաքի պատիվը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930