Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործումը. ՀՀ վարչապետ

Սեպտեմբեր 01,2014 14:39

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը:

Մասիսի 245 աշակերտի համար նախատեսված թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 460 մլն դրամ, իսկ Վարդաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման նպատակով` 760 մլն դրամ: Ուսումնական հաստատությունները համալրվել են նոր գույքով, ուսումնական պարագաներով և աշակերտների համար անհրաժեշտ այլ միջոցներով:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ իր համար այսօր կրկնակի ուրախություն է լինել նորակառույց և հիմնանորոգված դպրոցներում: «Հայ ժողովրդի ապագան գիտելիքն է, և ես ցանկանում եմ խնդրել, հորդորել մեր աշակերտներին՝ այս ոսկե տարիներն օգտագործել արդյունավետ ու ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիք»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Hovik_Abrahamyan_dproc

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի ապագան լավ գիտելիք ունեցող սերունդն է: «Կառավարության նպատակը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է և մենք մշտապես լինելու ենք կրթության բնագավառի կողքին: Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, և լիարժեք կրթական համակարգի կայացումը, ցանկացած կառավարության հիմնախնդիրն է: Արդի աշխարհում գիտելիքն է տնտեսության շարժիչ ուժը, և Հայաստանը, միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու գրավականը»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը վերաբերող հարցերը՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

Հովիկ Աբրահամյանը շրջել է Մասիսի և Վարդաշենի դպրոցներով, ծանոթացել կատարված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մուկն էլ ունի ողնաշար,
    Բայց իր ծակին է հարմար,
    Գիտելիքներ պսպղուն,
    Որ գրպանին են սազում,
    Որտեղ էլ որ հայտնվում,
    Ցեղի գովքն է հորջորջում,
    Բայց թե ցեղը իրեն ինչ,
    Խոսք էլ է պետք հմայիչ,
    Մինչև հասնի դռանը,
    Մերկ է թվում մառանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930