Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության դաս՝ Արցախի պետական համալսարանում

Սեպտեմբեր 01,2014 15:32

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական
համալսարան:

Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող
ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահը, ԼՂՀ կրթության և
գիտության փոխնախարար Արմեն Սարգսյան և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը
մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին, որը
նվիրված էր սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու
դպրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնական օրերին:
Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին և ուսանողությանը՝
խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի գիտա-կրթական համակարգի՝ եվրոպական
չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական և մասնավոր հատվածների համար որակյալ ու պահանջված մասնագետների թողարկման հարցերը:

ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է ԼՂՀ 23-ամյա պատմությանը՝
պարզաբանելով 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունման իրավաքաղաքական
հիմունքները, Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման գործընթացի
իրողությունները, ներկա քաղաքական զարգացումները:

Խորհրդարանի ղեկավարն ուսանողներին կոչ է արել առավելագույնս օգտագործել
ուսումնառության տարիները՝ մասնագիտական պատրաստվածության բարձրացման
համար, քանի որ հենց նրանց մրցունակության և ժամանակին համընթաց քայլելու
կարողության հետ են կապված Արցախի զարգացման հեռանկարները:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930