Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հանձնարարել է վավերացնել ԵվրԱզԷս-ին Հայաստանի միանալու պայմանագիրը. Интерфакс

Սեպտեմբեր 01,2014 17:01

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վավերացնել ԵվրԱզԷս տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: Հանձնարարության տեքստը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է «Ինտերֆաքս»

«Ընդունել ՌԴ կառավարության 2014թ. մայիսի 29-ի առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու մասին», – ասված է փաստաթղթում:

Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման բանակցությունների ժամանակ նախագծի մեջ նախարարների հավանությանն արժանացած փոփոխություններ մտցնել, որոնք սկզբունքային բնույթի չեն լինի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930