Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր սեպտեմբերի 1-ն է. ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու

Սեպտեմբեր 01,2014 17:13

Այսօր սեպտեմբերի 1-ն է. ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը:

Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային անցումներով, թարմացվել է փողոցների գծանշումն ու լուսացույցային համակարգը, ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և ծնողների հետ:

Այս ամենի նպատակը մեկն է՝ բացառել երեխաների կյանքն ու առողջությունը վտանգող ցանկացած իրավիճակ: Արված է առավելագույնը, սակայն խնդիրը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է ոստիկանության և հասարակության անվերապահ համագործակցությունը: Ուստի ծնողներին կրկին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ոստիկանների ցուցումները, երեխաներին բացատրել երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Վարորդներից պահանջում ենք բացառիկ ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը: Ուսուցիչներին հորդորում ենք երեխաներին պահել ուշադրության կենտրոնում նաև դասերից առաջ ու հետո, համագործակցել դպրոցական տեսուչների հետ՝ ուսումնական հաստատություններում անցանկալի երևույթները կանխելու համար:

Երեխաների ապահովությունը բոլորիս նպատակն ու գործն է, ուստի, կրկին շնորհավորելով ուսումնական նոր տարվա առթիվ, բոլորին կոչում ենք համատեղ աշխատանքի՝ այդ խնդիրը կատարելու համար:

Երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930