Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն և Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման արդյունքները

Սեպտեմբեր 01,2014 18:50

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին  խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան:

Սեյմասի պատվիրակությունը հանդիպել է Արցախի խորհրդարանի՝  Լիտվայի հետ բարեկամության խմբի անդամներին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են օրենսդրական, կրթական, գիտական, մշակույթի և առողջապահության ոլորտներին:

Այնուհետև Լիտվա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Լիտվայի Սեյմասում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը, նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համար միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ էր:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն և Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման արդյունքները:

Լիտվայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Դալիա Կուոդիտեն իր խոսքում  նշել է, որ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ իրենք առաջնորդվել են այն գաղափարով, որ Արցախն առաջինն է նախկին Խորհրդային Միությունում բարձրացրել ազատության դրոշը և Արցախի ձայնը պետք է այժմ էլ լսելի լինի միջազգային հանրության կողմից:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին պարգևատրեց Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն ուղեկցում էին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը և «Լիտվա-Հայաստան ֆորում»-ի համադրող Արմեն Հայրապետյանը:

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930