Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազցիները նոր ստորագրահավաք են սկսել Ամուլսարի ծրագրի դեմ

Սեպտեմբեր 01,2014 23:00

Գնդեվազ գյուղի երիտասարդներն օգոստոսի 30-ին բողոքի ակցիա անցկացրեցին Գնդեվազում ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման: Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերության Տեղեկատվական կենտրոնի մոտ հավաքվեցին շուրջ 40 գնդեվազցիներ՝ արտահայտելու իրենց բողոքը։  Իրենց հերթին «Գեոթիմ»-ի աշխատակիցները պատասխանեցին, որ իրենք 6-7 տարի աշխատում են հանքավայրում եւ առողջական  ոչ մի խնդիր չեն ունեցել։

Ինչպես ասաց ակցիայի մասնակից, Գնդեվազի բնակիչ Կարեն Բարսեղյանը, բնակիչները մտադիր են նամակ ուղղել ընկերության գլխավոր բաժնետեր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը։ Սկսվել է ստորագրահավաք, արդեն հավաքվել է 150 ստորագրություն։

Հիշեցնենք, որ Գնդեվազի բնակիչները հավաքել են 210 ստորագրություն մյուս գլխավոր բաժնետեր՝ Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)  Օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքի նամակի տակին՝ պահանջելով չֆինանսավորել Ամուլսարի ծրագիրը։

Հիշեցնենք, որ IFC-ն եւ EBRD-ն Ջերսի Նորմանդյան կղզիներ օֆշորային գոտում գրանցված «Lydian International» ընկերության կանոնադրական կապիտալի տնօրինողներն են։ «Lydian International»-ը «Գեոթիմ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն է։

 

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930