Լրահոս
Օրվա լրահոսը

Անկեղծությունը գերադասելի է

Սեպտեմբեր 02,2014 10:05

«Հորինված «Հայոց ցեղասպանության» դեմ մենք միասին կպայքարենք»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Եթե ադրբեջանական լրատվամիջոցը չի խեղաթյուրում պաշտոնյայի խոսքերը (իսկ նման բաներ հարեւան երկրում «պատահում են»), ապա Չավուշօղլուի պաշտոնավարության սկիզբը բավականին «խոստումնալից» է: Իհարկե, նա իր ադրբեջանցի գործընկերների հետ պայքարելու է ոչ թե «ցեղասպանության դեմ», թեկուզ «հորինված», այլ նրա դեմ, որ աշխարհի որեւէ երկիր, երկրի որեւէ մաս կամ քաղաք ադեկվատ գնահատական տա իր նախնիների կատարած ոճրագործությանը: Այդ համատեղ պայքարում, պետք է ենթադրել, մենակատարի դերը խաղալու է Թուրքիան, իսկ Ադրբեջանը, այսպես ասած, «դամ է քաշելու»:

Մեւլութ Չավուշօղլուն քաջ հայտնի է մեր հասարակությանը: 2003 թվականից նա ԵԽԽՎ-ում ղեկավարում էր թուրքական պատվիրակությունը, 2010-12 թվականներին ԵԽԽՎ նախագահն էր: Այս երկու պաշտոններում էլ նա դրսեւորվել էր որպես Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունների ջերմեռանդ աջակից, ինքն էլ էր լծվել ադրբեջանական պատվիրակության հակահայկական քարոզչությանը: Այդ նույն քարոզչության շրջանակներում նա ԵԽԽՎ-ում փորձում էր ստեղծել «Ղարաբաղի հարցով հանձնաժողով», որը, բնականաբար, որեւէ դրական արդյունք չէր տա, բայց որը հնարավորությունը կտար Ադրբեջանին կրկնել «20 տոկոսի» եւ «1 միլիոնի» մասին իր առասպելները:

Այդպիսի մի գործչի արտգործնախարար նշանակելն, իհարկե, հատկանշական է: Պարզ է, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցրած Դավութօղլուի հայացքները Չավուշօղլուի տեսակետներից ոչնչով չեն տարբերվում: Խոսքը միայն երանգավորումների եւ հռետորաբանության ագրեսիայի աստիճանի մեջ է: Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարության համատեքստում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է Էրդողանը ապրիլի 24-ին Երեւանում մասնակցելու «հնարած ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներին, երբ իր երկիրն Ադրբեջանի հետ պայքարելու է դրա դեմ:

Մյուս կողմից, իմ կարծիքով, Չավուշօղլուի անկեղծությունն ավելի ընդունելի է, քան թուրք որոշ պաշտոնյաների «քաղցր ճառերը»: Ճիշտ հայտնի անեկդոտի նման. Ստամբուլի օդանավակայանում մի հայ մոտենում է թուրքին եւ հարցնում, թե ինչ կարծիքի է նա հայոց ցեղասպանության մասին: «Դա սարսափելի ողբերգություն էր,- պատասխանում է թուրքը,- ես ամաչում եմ իմ նախնիների համար, որ նման բան են արել ձեր հրաշալի ազգի հետ»: Հայը մոտենում է մեկ այլ թուրքի եւ նույն հարցն է տալիս. «Տո լավ ենք արել, ձեզ հասնում էր, դեռ քիչ ենք արել՝ աշխարհի երեսին ընդհանրապես ոչ մի հայ չպիտի մնար»,- պատասխանում է այդ զրուցակիցը: «Դու ազնիվ մարդ ես երեւում,- ասում է նրան հայը,- խնդրում եմ, տասը րոպե նայիր իմ ճամպրուկներին, ես գնամ իմ գործերով»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Անցյալ դարում իրագործված հանցագործության պաշտպանները հազվադեպ էն բավականաչափ արտիստ լինում,որպեսզի արարքի սարսափելիությունը շուռ տան գործածի օգտին։ Նույն մոտիվների՝տարբեր թմբկահարողների դեռ շատ էնք տեսնելու (դա մեզանից չի կախված) , այ մեզ մոտ՝ եւ թմբկահարողները,եւ մոտիվները պետք է փոխվեն։

  2. Կարեն says:

    Իմ կարծիքով եթե մեր պահանջատիրությունից հանենք նյութական փոխհատուցումը (այրան գինը) թուրքերի համար Մեծ Եղեռնի ճանաչումն ավելի դյուրին կդառնա: Մեր ազգի համար կարեւորագույն հարցի լուծման համար անհրաժեշտ է ընտրել ոչ թէ , այլ բանակցությունների միջոցով հասնել թուրքերի կողմից Ցեղասպանոթյան ճանաչմանը:

  3. Կարեն says:

    Իմ կարծիքով եթե մեր պահանջատիրությունից հանենք նյութական փոխհատուցումը այրան գինը թուրքերի համար Մեծ Եղեռնի ճանաչումն ավելի դյուրին կդառնա Մեր ազգի համար կարեւորագույն հարցի լուծման համար անհրաժեշտ է ընտրել ոչ թէ “ինչ խլել եք հետ տվեք ու վերջ”, այլ բանակցությունների միջոցով հասնել թուրքերի կողմից Ցեղասպանոթյան ճանաչմանը

  4. Արսեն says:

    Ոնց չի ամաչում էդ ստոր Չավուշօղլուն՝..)))..
    Բայց Թուրքիա՝ ՀՆԱ 821,8 մլրդ դոլար (2013) ՀՆԱ PPI 1 174,2 մլրդ դոլար ՀՆԱ/բնակիչ 10946 դոլար
    Հայաստան՝ ՀՆԱ 10,4 մլրդ դոլար (2013) ՀՆԱ PPI 12,9 մլրդ դոլար ՀՆԱ/բնակիչ 3505 դոլար
    Թուրքիա՝ NATO անդամ երկիր (բավականին լայն «սեփական խաղով»)։ Հայաստան՝ Ռուսաստանի ստրուկ…(պաշտոնապես՝ «սհաթօրհնող»)…))))..
    Չավուշողլուին պատասխանելու ցանկություն դեռ մնաց? … Թե կորավ?…)))…

    • Ընթերցող says:

      1915 թիվ; անապատ; մի ասքյար մի քոսոտ հրացանով; հազար հայ գյուղացի անզեն: քո ասածի պես պատասխանելու ցանկություն չունեյին … 1.5 միլիոն զոհ:
      նրանք, որ չվախեցան ձեն հանեցին, գոնե մի մասը փրկվեց: փաստեր ինչքան ուզես: ՀՆԱ ՄՆԱ չգիտեմ, պետք է ուղղակի քաջություն ունենալ, և քեզանից ուժեղի դեմ կանգնել քո իրավունքների, պատվի, ու կյանքի համար: Պատմության մեջ ինչքան ասես դեպքեր կան, որ թույլը մարտահրավեր է նետել ուժեղին ու հաղթել, չնայած ՀՆԱ ու բանակ:

      • Արսեն says:

        Հայաստանում, մենակ դու չես, որ ՀՆԱ-ՄՆԱ չգիտի ..))).. Ճիշտ նույն ձևով էին «մտածում» հայկական «գեներալները», որոնք «մտածում» էին, որ ավելի լավ, որ Ադրբեջանը իր հաշվին զենք է գնում, մեկ ա՝ պատերազմի դեպքում իրենք դա խլելու են ..))))..
        Այո, զենք վերցնողների մի մասը փրկվեց … բայց ընդհամենը՝ փրկվեց, ոչ թե երկիր կառուցեց։ 100 տարի հետո էլի նույն է՝ զենք ես վերցնում՝՝ որպեսզի փրկվես … Իսկ Թուրքիան, եթե զենք վերցնի՝ դա փրկվելու համար չի լինելու … (1914-ին զենք էր վերցրել հենց փրկվելու համար, Թուրքիային որպես պետություն՝ ռեալ սպառնում էր իսպառ ոչնչացումը)։ Էդ ոնց եղավ, որ 100 տարում դու էլի փրկվելու մասին ես մտածում, իսկ ինքը՝ ոչ?..)))..
        Պատասխանեմ՝. որովհետև ՀՆԱ-ՄՆԱ չգիտես..)))..
        Պատերազմի արդյունքը չի որոշվում պատերազմի դաշտում զինվորների քաջությունից կախված … պատերազմի արդյունքը որոշվում է՝ դրան նախորդած ժամանակում կատարված ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, զարգացման աստիճանով, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՄԲ, Ինֆրաստրուկտուրաներով, ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՄԲ….
        Իսկ դու, գնա էլի զենք վերցրու՝ որպեսզի փրկվես..)))..
        ԱՎԵԼԻԻ ընդունակ չես..)))..

  5. Հոպար says:

    2003 թվականից նա ԵԽԽՎ-ում ղեկավարում էր թուրքական կառավարությունը,
    Երեւի պատվիրակությունը, այլ ոչ թե կառավարությունը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930