Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանն արդեն քաղաքական թիմ ունի, այո՞. «Հրապարակ»

Սեպտեմբեր 02,2014 10:21

Որպես Ռոբերտ Քոչարյանի վերադարձի անհնարինության գլխավոր փաստարկ, ՀԱԿ-ը եւ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էին ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական թիմ չունենալու հանգամանքը։ 2-3 տարի առաջ դա շատ զորավոր փաստարկ էր համարվում, եւ այդ օրերին քիչ չէին նույնիսկ հանրապետականները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այդ հարցում լիովին համաձայն էին։

«Նոեւ կովչեգ»-ին տված հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի, կարծեմ, երկրո՞րդ, թե՞ երրորդ հարցազրույցն է արդեն, որին ՀԱԿ-ը գրեթե քար լռությամբ է արձագանքում եւ շատ նորմալ է ընդունում վերադարձի մասին Երկրորդի բացահայտ ակնարկները։
Չսխալվեք։ Բացահայտ ակնարկն այն չէ, երբ Քոչարյանն ասում է՝ կվերադառնամ, եթե հանգամանքները պահանջեն։ Վերադարձի մասին ակնարկները պետք է փնտրել գործող իշխանություններին ուղղված նրա քննադատությունների եւ իր հիանալի մարզավիճակի նկարագրությունների մեջ։

ՀԱԿ-ը, սակայն, լռում է, չի լուսավորում մեզ. հասկանանք՝ վերջը Քոչարյանը կարո՞ղ է գալ, թե՞ չէ։ Ո՞ւր է ՀԱԿ-ի զորավոր փաստարկը, որ Քոչարյանը քաղաքական թիմ չունի։
Քոչարյանն ասում է՝ զբաղվում եմ լողով, օտար լեզվով գրքեր եմ կարդում, սիրում եմ շրջել լեռներում… հրացանով։ Սա արդեն ոչ թե ակնարկ, է, այլ ստարտ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ դուզ խոսքն իշին են ասում։ Բայց ՀԱԿ-ը, թե էն պատը խոսեց, ինքն էլ խոսեց։ Ի՞նչն է այդ լռության պատճառը։

Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանն արդեն քաղաքական թիմ ունի, այո՞։ Տեսնես ո՞րն է նրա քաղաքական թիմը։ Հաստատ, Սերժ Սարգսյանի «վրից» թռած ՕԵԿ-ը չի դա:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930